«Սևիլիան» այս ամռանը կբաժանվի մի շարք ֆուտբոլիստներից: Այդ խաղացողներից չորսը ակումբում էին խաղում վարձավճարի կարգավիճակով:
Սամիր Նասրին, Մատիաս Կրանեվիտերը, Լուսիանո Վիետոն և Ստեֆան Յովետիչը կվերադառնան իրենց ակումբներ. «Մանչեսթեր Սիթի», «Ատելտիկո» և «Ինտեր»:
Պաշտպան Բենուա Տրեմուլիանոսի հետ ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել համագործակցությունը: Խաղացողը ողջ մրցաշրջանի ընթացքում խնդիրներ ուներ ծնկի հետ: Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը կվերադառնա Ֆրանսիա:

