Մադրիդի «Աթլետիկոն» մեկ տարվա պայմանագիր է կնքել իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Լոնդոնի «Չելսին» հայտնել էր, որ 33-ամյա Ասպիլիկուետան ազատ գործակալի կարգավիճակում հեռանում է ակումբից:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանը 2012 թվականի օգոստոսից էր խաղում անգլիական ակումբում: Ավարտված մրցաշրջանում Ասպիլիկուետան «Չելսիի» կազմում մասնակցել էր 32 հանդիպման, դարձել չորս գոլային փոխանցման հեղինակ:


