Logo

Շահբազյան. «Ծառուկյանն իմ մեծ ընկերն է, շնորհակալ եմ նրան աջակցության համար»

14:16 / 16.02.2025Խառը մենամարտեր
null

ԱՄՆ-ը ներկայացնող հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի մասին, հաղորդում է Sport24-ը: Արմանը ներկա էր գտնվել UFC Fight Night 251-ին և աջակցել Շահբազյանին, որն օկտագոն վերադարձը նշել է տպավորիչ հաղթանակով:

- Մրցաշարին ներկա էր Արման Ծառուկյանը. Հասցրե՞լ եք նրան տեսնել մենամարտից առաջ։

- Այո, մենք խոսել ենք մենամարտից առաջ և հետո:։ Նա իմ մեծ ընկերն է, շնորհակալ եմ նրան աջակցության համար։ Երկուսս էլ հայկական մշակույթն ենք քարոզում։

- Քանի որ մտերիմ եք, միգուցե նա պատմել է, թե ինչպես է առողջական վիճակը: Ապաքինվե՞լ է վնասվածքից։

- Անկեղծ ասած, մենք չխոսեցինք նրա վնասվածքի մասին։ Բայց ես հույս ունեմ, որ նրա ապաքինումը լավ է ընթանում: Կարծում եմ՝ շուտով նրան կտեսնենք ութանկյունում: Հուսով եմ` կպայքարի տիտղոսի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ