Logo

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից 4-ն առաջատարների խմբում են

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
09:49 / 08.09.2022• Շախմատ
null

Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունը: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր:

Հայաստանի 12 ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Սարգիս Սարգսյանը, Էմին Օհանյանը, Անի Ավետիսյանն ու Մարիամ Մկրտչյանը, որոնք մեկնարկել են 2 անընդմեջ հաղթանակներով:

Սարգիս Սարգսյանը մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում հաղթել է ալբանացի Կլենդի Զենելիին և հյուսիսմակեդոնացի Դինո Տաբակովսկուն: Տարիքային այս խմբի մրցաշարում ելույթ ունեցող Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 1,5 միավոր:

Էմին Օհանյանը մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի առաջատարներից մեկն է: Նա առավելության է հասել ՖԻԴԵ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Ալեքսեյ Զախարովի և ռումինացի Ալեքսանդրու Սաչիլարուի նկատմամբ: Արսեն Դավթյանն ունի 1,5 միավոր, Ալեքս Սահակյանի հաշվին գրանցված է մեկ միավոր:

Անի Ավետիսյանը մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հաղթել է թունիսցի Բեյա Աբդելկեֆիին և մոնղոլ Էրդենեբաթ Տուգստուգուլդուրին: Տարիքային այդ խմբում Հայաստանի մյուս պատվիրակ Մարիա Գալստյանն ունի 1,5 միավոր:

Մարիամ Մկրտչյանն էլ մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի առաջատարներից մեկն է: Նա պարտության է մատնել ԱՄՆ-ը ներկայացնող Նաստասիա Մատուսին և իսպանուհի Լյուսիա Ֆոլանային: Վերոնիկա Խաչատրյանն ունի 1,5 միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում Մարիամ Խաչատրյանը վաստակել է մեկ միավոր: Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել է 1,5 միավոր, Բենիկ Աղասարովն ունի մեկ միավոր:

Սեպտեմբերի 8-ին կկայանան 3-րդ տուրի մրցախաղերը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ