Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Սինգապուրում, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:
Տիտղոսի համար կմրցեն աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և Հավակնորդների մրցաշարում հաղթած հնդիկ Գուկեշ Դոմարաջուն: Մրցանակային ֆոնդը կկազմի 2,5 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին Աստանայում անցկացված շախմատային թագի պայքարում Դին Լիրենն առավելության էր հասել ռուս Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ:


