Ռումինիայում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Մրցաշարի ավարտից չորս մրցափուլ առաջ Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 5,5 միավորով բաժանում է 4-14-րդ տեղերը:
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5-ական միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը և միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը ու Արթուր Դավթյանն ունեն չորսական միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանն ունի 3.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 2.5 միավոր:


