Ռոմինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են չորրորդ տուրի պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են և 3,5 միավորով կիսում են 2-19-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը 4 միավորով Իսպանիան ներկայացնող ռուս Դանիլ Յուֆան է։
Չորրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթել են նաև Շանթ Սարսգյանն ու Արթուր Դավթյանը։ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Երիցյանն ու Սարգիս Սարգսյանը ոչ-ոքի են գրանցել։ Արսեն Դավթյանը և Վահան Նալբանդյանը պարտվել են։
Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանն ու Արթուր Դավթյանը վաստակել են 3 միավոր և բաժանում են 20-73-րդ տեղերը։
11 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի մարտի 26-ին։ Լավագույն 20 շախմատիստները հնարավորություն կստանան մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը։