Logo

Շախմատի ԵԱ. Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը վերջին տուրից առաջ շարունակում են պայքարել մեդալների համար

00:57 / 26.03.2025Շախմատ
null

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները։

Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել տուրից առաջ միանձնյա առաջատար, գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ, իսկ Շանթ Սարգսյանը սպիտակներով հաղթել է ուկրաինացի Յուրի Կուզուբովին։

Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստներն էլ ունեն 7,5-ական միավոր. Շանթ Սարգսյանը լրացուցիչ ցուցանիշներով չորրորդն է, Գաբրիել Սարգսյանը` 5-րդը։

Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է գրանցել և 7 միավորով 18-րդ տեղում է։

Վերջին տուրի պարտիաները կկայանան մարտի 26-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 16:00-ին։ Լավագույն 20 շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ