Ավարտվել է շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջին խմբի 85-րդ առաջնությունը։
Առաջին տեղը զբաղեցրել է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը։ Նա վաստակել է 8,5 միավոր։ 7,5 միավորով երկրորդ մրցանակակիր է դարձել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, իսկ եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը (6,5)։
Կանանց 80-րդ առաջնության առաջին խմբում 8 միավորով հաղթել է Պոլինա Կոբակը (ՖԻԴԵ-ի վարպետ), որին հաջորդել են Աննա Խաչատրյանը (6,5 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ) և Մարիամ Խաչատրյանը (6)։