Շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ Հայաստանի առաջնություններում ավարտվել է 7-րդ մրցափուլը:
Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Սարգիս Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը և Կարեն Գրիգորյանը:
Մանուէլ Պետրոսյան - Արթուր Դավթյան և Ռոբերտ Հովհաննիսյան - Տիգրան Հարությունյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
7 խաղափուլից հետո տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարը մնում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որն ունի 5 միավոր: Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանն ունեն 4.5-ական միավոր։
Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը, Պոլինա Կոբակը և Մելինե Հարությունյանը:
Միլենա Գասպարյան - Սուսաննա Գաբոյան պարտիան ավարտվել է ոչ-ոքիով:
Կանանց պայքարում 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, որն ունի 5.5 միավոր։ Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը 5 միավոր ունի:
Ֆոտո` ՀՇՖ