Logo

«Շախտյորի» ուկրաինացի ֆուտբոլիստը հարվածել է ռուս զբոսաշրջիկի

11:21 / 09.02.2023ՍՊՈՐՏ
null

Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Դանիիլ Սիկանը Թուրքիայում հարվածել է ռուս զբոսաշրջիկի, հայտնում է «Взбiрна» յութուբյան ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ գտնվում է ուկրաինական ակումբի պատվիրակությունը մարզական հավաքի ժամանակ։

Հարբած ռուս զբոսաշրջիկների խումբը տեսել է ուկրաինացի 21-ամյա ֆուտբոլիստին «Շախտյորի» համազգեստով և բղավել «Փառք Ռուսաստանին»: Ֆուտբոլիստը պատասխանել է՝ հարվածելով տղամարդկանցից մեկի դեմքին, որը հոսպիտալացվել է ուղեղի վնասվածքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ