Կոլումբացի երգչուհի Շակիրան ելույթ կունենա Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման ընդմիջմանը, հայտնում է La Republica-ն՝ հղում անելով ESPN-ին:
Շակիրան չի հասցնի ելույթ ունենալ ստանդարտ 15 րոպեանոց ընդմիջման ժամանակ, այդ պատճառով մրցաշարի կազմակերպիչներն Արգենտինա - Կոլումբիա վճռորոշ խաղի ընդմիջումը կդարձնեն 25 րոպե:
Եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին Մայամիի ստադիոնում (Ֆլորիդա, ԱՄՆ), կմեկնարկի Երևանի ժամանակով 04:00-ին:
Հիշեցնենք, որ 2022թ. աշխարհի չեմպիոն Արգենտինան Ամերիկայի գործող գավաթակիրն է:


