Աշխարհի 204-րդ ռակետ Վալենտին Վաշրոն դուրս է եկել Շանհայի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի եզրափակիչ։
Մոնեգասկ թենիսիստը կիսաեզրափակիչում 6-3, 6-4 հաշվով անսպասելի հաղթանակ է տարել Նովակ Ջոկովիչի (Սերբիա, 5-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 1 ժամ 41 րոպե։
26-ամյա Վաշրոն ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում առաջին անգամ է դուրս եկել եզրափակիչ։
Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում կմրցեն Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5-րդ ռակետ) և Արթուր Ռինդերկնեշը (Ֆրանսիա, 54-րդ ռակետ)։
ATP «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


