Աշխարհի 10-րդ ռակետ Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել Շանհայի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 6-7, 3-6 հաշվով պարտվել է աշխարհի 238-րդ համար Չժոնչենգ Շանգին: Մրցախաղը տևել է 1 ժամ 41 րոպե:
Զուգախաղի երկրորդ շրջանում էլ Խաչանովն ու ռուս Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են Անդրե Գորանսոնի և Ալեքս Միքելսենի (Շվեդիա, ԱՄՆ) դեմ մրցախաղից: Պայքարը կշարունակեն շվեդն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ զուգախաղի առաջին շրջանում Ռուսաստանի ներկայացուցիչները 7-6 (7-4), 2-6, 13-11 հաշվով հաղթել էին չեխ Ադամ Պավլասեկին և բրազիլացի Ֆեռնանդո Ռոմբոլիին:
Շանհայի «Մասթերսի» տղամարդկանց մենապայքարի մրցախաղերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


