Logo

Շանհայ. Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

16:48 / 09.10.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Շանհայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ: 

Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը երկու սեթում 6-3, 7-5 հաշվով առավելության է հասել Զիզու Բերգսի հետ պայքարում: Նրա հաջորդ մրցակիցը Վալենտին Վաշրոն է, որն ավելի վաղ հաղթել էր Հոլգեր Ռունեին: 

Ջոկովիչը կարիերայում 80-րդ անգամ է դուրս գալիս «Մասթերսի» կիսաեզրափակիչ: Շանհայում նա 2024թ. եզրափակիչում պարտվել էր Յանիկ Սիներին: 

ATP «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ