Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները չի կարողացել դուրս գալ Շանհայի «Մասթերսի» երկրորդ փուլ։
Իտալացի թենիսիստը Տալոն Գրիկսպուրի (Նիդերլանդներ, 31-րդ ռակետ) դեմ առաջին փուլի մրցախաղն անավարտ է թողել 7-6 (7-3), 5-7, 2-3 հաշվի ժամանակ։ Նա վնասվածք է ստացել և կորտից հեռացել է կաղալով։
Գրիկսպուրի հաջորդ մրցակիցը կլինի Վալենտին Վաշերոն (Մոնակո, 204-րդ ռակետ)։
Սիները Շանհայի «Մասթերսի» տիտղոսի գործող դափնեկիրն է։
ATP «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


