NBA-ի նախկին աստղ, այժմ TNT-ի փորձագետ Շաքիլ Օ'Նիլը սոցցանցերում կոշտ է արտահայտվել ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» նորեկ, ճապոնացի բասկետբոլիստ Ռուի Հաթիմուրայի հասցեին: Լեգենդար բասկետբոլիստին պատասխանել է «Բրուքլին Նեթսի» առաջատար Քևին Դյուրանտը:
Օ'Նիլ
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ով է նա, գրողը տանի: Մենք փորձում ենք հաղթել առաջնությունում։ Ո՞վ է նա, ցույց տվեք ինձ նրա լուսանկարը։ Նա գիտի՞ ինչպես խաղալ: Երբեք չեմ լսել նրա մասին»:
Դյուրանտ
«Դուք որևէ բան գիտե՞ք բասկետբոլի մասին»:
Օ'Նիլ
«Ես ոչինչ չգիտեմ բասկետբոլի մասին, բայց գիտեմ, թե ինչպես հարդարել մազերս կամ ազատվել դրանցից, երբ ճաղատ ես: Միշտ ավտոբուսի վարորդի սիրով»:
Դյուրանտ
«Անիծյալ, ինձ նախատեցին պարզ հարցի համար»:


