Logo

Շաքիլ Օ՛Նիլը մտադիր է ընդլայնել բիզնեսը

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:46 / 13.07.2022• Բասկետբոլ
Շաքիլ Օ՛Նիլ

Բասկետբոլի լեգենդ, ներկայում NBA-ի փորձագետ Շաքիլ Օ՛Նիլը նախատեսում է ընդլայնել արագ սննդի ռեստորանների իր ցանցը Տեխասում։ Ակնկալվում է, որ այդ նահանգում կգործի 56 նման կետ, հայտնում է Dallas News-ը։

Շաքիլի ռեստորաններում հնարավոր է պատվիրել «Քեռի Ջերոմ» կոչվող հավի մսով տաք սենդվիչ, որն այդպես է անվանվել մարզիկի թիկնապահ Ջերոմ Քրոուֆորդի պատվին։ Կարելի է համտեսել նաև «Չարլզ Բարքլի» ուտեստը՝ պանրով և խրթխրթան տապակած սոխով համեմված տապակած հավի սենդվիչ։

Օ՛Նիլը NBA-ի պատմության լավագույն կենտրոնականներից է։ Նա նվաճել է Ասոցիացիայի չեմպիոնի չորս տիտղոս, արժանացել է մրցաշրջանի MVP (ամենաարժեքավոր խաղացող) մրցանակին, երեք անգամ ճանաչվել է NBA-ի եզրափակիչի ամենաարժեքավոր խաղացող և 15 անգամ մասնակցել է Բոլոր աստղերի խաղին։ ԱՄՆ-ի հավաքականի կազմում Օ՛Նիլը դարձել է աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ