Շառլ Ազնավուր. «She»/«Նա»
Նա գուցե այն դեմքն է, որ չեմ կարող մոռանալ,
Արտացոլքը հաճույքի կամ ափսոսանքի,
Իմ գանձը, կամ գինը,
Որ պետք է վճարեմ:
Նա գուցե այն երգն է, որ ամառը երգում է,
Այն սառնությունը, որ աշունը բերում է,
Գուցե հարյուրավոր տարբեր բաներ է,
Օրվա տարբեր ժամերին:
Նա գուցե գեղեցկուհին է, կամ հրեշը,
Գուցե քաղցը կամ խրախճանքը:
Գուցե դարձնի ամեն օրը
Դրախտ կամ դժոխք:
Նա գուցե հայելին է երազներիս,
Ժպիտն արտացոլված գետում:
Ներքուստ նա գուցե այն չէ,
Ինչ թվում է:
Նա միշտ երջանիկ է թվում ամբոխի մեջ,
Նրա աչքերը կարող են այնքան խորհրդավոր ու հպարտ լինել:
Ոչ ոքի թույլ չի տրվում տեսնել դրանք,
Երբ լաց է լինում նա:
Նա գուցե այն սերն է, որի հավերժ լինելու համար հույս չկա,
Նա կարող է գալ ինձ մոտ անցյալի ստվերից,
Որին կհիշեմ մինչև կյանքիս վերջ:
Նա գուցե պատճառն է, որի համար գոյատևում եմ,
Ապրելուս «ինչու»-ն և «հունուն ինչի»-ն:
Այն մեկն, ում մասին հոգ կտանեմ
Դժվար ու անձրևոտ տարիներին:
Ես կվերցնեմ նրա ժպիտն ու արցունքները՝
Կդարձնեմ դրանք իմ հուշանվերները,
Որովհետև պետք է լինեմ այնտեղ, որտեղ նա է:
Կյանքիս իմաստն է նա, նա, նա…

