Logo

Շարլ Լեկլեր. «Այս տարի մտադիր եմ հաղթել Ֆորմուլա-1-ում»

16:02 / 09.02.2023Ֆորմուլա 1
null

«Ֆերարիի» մրցարշավորդ Շարլ Լեկլերը խոսել է Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանում իր նպատակների մասին:

«Ես մեծանում եմ ամեն մրցաշրջանում, նոր բաներ եմ սովորում: Ակնհայտ է, որ ես աճում եմ որպես մրցարշավորդ: Կան օրեր, երբ մարզվելու ցանկություն չունես, բայց դա նորմալ է: Ինձ ամենաշատը մոտիվացնում է հաղթանակը։

Նախորդ մրցաշրջանում ինձ չհաջողվեց տիտղոս նվաճել, բայց այս տարի մտադիր եմ հաղթել։ Հետևաբար, պետք է ուշադիր պատրաստվել, լավ մարզավիճակում լինել: Անհամբեր սպասում եմ բոլիդի ղեկին վերադառնալուն և հուսով եմ, որ 2023 թվականը կլինի մեր տարին»,- Լեկլերի խոսքը մեջբերում է GP Today-ը:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նախորդ մրցաշրջանում Լեկլերը դարձել էր փոխչեմպիոն, չեմպիոնի կոչումը նվաճել էր «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը:

Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 5-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ