Logo

Շառլ Լեկլերը գնահատել է «Ֆերարիի» նոր ղեկավարի աշխատանքը

23:21 / 20.02.2023Ֆորմուլա 1
null

Իտալական «Ֆերարիի» ֆրանսիացի մրցարշավորդ Շառլ Լեկլերը գոհ է, որ թիմի նոր ղեկավարն իր հայրենակից Ֆրեդերիկ Վասերն է, որի հետ աշխատել է «Ալֆա Ռոմեոյում» 2018-ին, երբ նորամուտն էր նշում Ֆորմուլա-1-ում: 

«Տպավորված եմ՝ որքան լավ նա միացավ թիմին: Առաջին օրերից Ֆրեդերիկը հիանալի հասկացավ՝ ինչպես է աշխատում այս թիմը»,- Լեկլերի խոսքը մեջբերում է Autosport-ը:

Հիշեցնենք, որ Ֆրեդերիկ Վասերը «Ֆերարիի» ղեկավարի պաշտոնում փոխարինել է շվեյցարացի Մատիա Բինոտոյին:

Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 5-ին և կավարտվի Աբու-Դաբիի մրցումով նոյեմբերի 26-ին:

Մրցաշրջան-2023-ում կկայանա 23 Գրան պրի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ