Սոնա Ռուբենյանն օրեր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից։ Երգչուհին հրապարակել է իր և ամուսնու լուսանկարները Սանտա Մոնիկայից։ «Մեր ֆիլմը նոր է սկսվում, բայց ես արդեն գտել եմ իմ սիրած տեսարանը», - գրել է Սոնան: Մեկ այլ գրառմամբ երգչուհին անդրադարձել է առաջիկա անելիքներին։ «Ամառը ներս է գալիս իր տապով ու լուսավորությամբ, բայց իմ հոգին արևից չի սնվում՝ շնչում է անձրևով։ Այս տարի նույնիսկ ամառվա տոթից տրտնջալու ժամանակ չկա: Գործ կա։ Երազանքներ կան։ Երգեր կան։ Շատ եմ ուզում, որ շուտ տեսնեք ու լսեք այն, ինչի վրա հիմա աշխատում եմ: Մինչ այդ գոտեպնդվում ենք ու աշխատում։ Ու ներսում մի փոքրիկ պատուհան բաց ենք պահում սեպտեմբերի համար», - գրել է նա: