Logo

«Շատ ոգևորված եմ, պատմական խաղ է». Հաուն՝ «Բարսայի» դեմ հանդիպման մասին

14:21 / 18.09.2025Ֆուտբոլ
null

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Բարսելոնայի» դեմ տնային խաղին, հայտնում է Marca-ն:

«Սա պատմական խաղ է: Վիճակահանությունից հետո ես հրաշալի զգացողություն ունեի: Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել տակտիկային: Հրաշալի խաղ է սպասում, ես շատ ոգևորված եմ:

Չեմպիոնների լիգան այլ պատմություն է: Այս մրցաշարում մեր ունեցած փորձը կարող է օգնել: Մեր թիմի կազմն այս երկու մրցաշրջաններում փոխվել է, դարձել է ավելի ուժեղ: Ես վստահ եմ իմ թիմի վրա»,- ասել է Հաուն: 

Անգլիացի մասնագետն անդրադարձել է նաև Լամին Յամալի բացակայությանը.

«Շատ ափսոս, որ նա չի խաղալու: Ցավալի է, որ նրա խաղը չենք տեսնելու: Բայց «Բարսելոնան» եզրերում այլ տաղանդավոր խաղացողներ էլ ունի»: 

«Նյուքասլ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ