Logo

«Շատ ուրախ եմ այստեղ մնալու համար». Մեսին և «Ինտեր Մայամին» նոր պայմանագիր են ստորագրել

21:16 / 23.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ինտեր Մայամին» հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագիր է ստորագրել: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը:

«Ես շատ ուրախ եմ այստեղ մնալու և այս նախագծի վրա աշխատելու շարունակության համար: Դա ոչ միայն իմ երազանքն էր, այլև հրաշալի իրողություն՝ խաղալ այս ստադիոնում՝ «Մայամի Ֆրիդոմ Պարկում»։ Ես շատ երջանիկ եմ Մայամի ժամանելուց ի վեր, ուստի իսկապես ուրախ եմ, որ շարունակելու եմ խաղալ այստեղ»,- ասել է աշխարհի չեմպիոնը պայմանագիրը ստորագրելուց հետո:

Ավելի վաղ  «Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ լեգենդար ֆուտբոլիստն ակումբի նոր ստադիոնի կառուցման ֆոնին պայմանագիր է ստորագրում: 

38-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան թիմի կազմում խաղում է 2023 թվականի հուլիսից, անցկացրել է 82 խաղ, խփել 71 գոլ և կատարել 37 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ