«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին գովեստի խոսքեր է հնչեցրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին, գրում է Sport.es-ը։
«Ես չեմ վախենում Մբապեից, այլ հարգում եմ նրան։ Նա այժմ աշխարհում լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը, և իմ մղձավանջը։ Կիլիանի խաղը միշտ վտանգ է ներկայացնում։
Նա նաև ակնհայտ տաղանդ ունի իմ դեմ խաղերում հաջողության հասնելու հարցում։ Չեմ կարծում` այլ խաղացող է եղել, որին հաջողվել է հինգ խաղում այղքան գոլ խփել իմ դարպասը»,- ասել է լեհ դարպասապահը։
Մբապեն Շչեսնիի դեմ հանդես է եկել 5 անգամ` խփելով 7 գոլ։
«Ռեալը» և «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կհանդիպեն միմյանց։ Հերթական «Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 26-ին և ժամը 19:10-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


