1867 թվականին հիմնադրված «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում, հաղորդում է Sky News-ը:
Հոկտեմբերի 24-ին ակումբը վարչական կալանքի համար դիմել է դատարան: Դատարանի հաստատումից հետո EFL-ը թիմից ավտոմատ հանել է 12 միավոր: Այժմ «Շեֆիլդ Ուենսդեյը» -6 միավորով վերջին տեղում է Չեմպիոնշիփում: Թիմը 11 խաղում վաստակել էր 6 միավոր:
Անգլիայի ամենահին ակումբերից մեկի թաիլանդցի սեփանակատեր Դեյֆոն Չանսիրին շաբաթներ առաջ հայտարարել էր, որ պատրաստ է վաճառել ակումբը, նա ուշացրել էր վճարումներն Անգլիայի ֆուտբոլի լիգային (EFL), չէր վճարել ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և մյուս աշխատակիցների աշխատավարձերը: Ակումբը նախկինում մի շարք տուգանքներ էր ստացել, զրկվել նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից:
Այժմ հանրահայտ ակումբում հույս ունեն, որ նոր սեփականատեր կգտնվի, ֆինանսական վիճակը կկայունանա, և թիմը կսկսի հաջող ելույթներ ունենալ:
«Շեֆիլդ Ուենսդեյը» պատմության մեջ 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է երկրի գավաթը, 1-ական անգամ` լիգայի գավաթը և Սուպերգավաթը:


