Logo

«Շերիֆի» գլխավոր մարզիչ. ««Փյունիկը» շատ բարձրակարգ թիմ է» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:15 / 19.08.2022• Վիդեո
Ստեպան Տոմաս

Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» գլխավոր մարզիչ Ստեպան Տոմասը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել երևանյան ակումբի հասցեին: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 0-0 հաշվով:

«Լավ սկսեցինք հանդիպումը՝ չնայած շոգ եղանակին: Եթե մենք գոլ խփեինք, երբ լավ հնարավորություններ ունեինք, խաղն այլ կերպ կդասավորվեր: Բայց ոչ-ոքին նույնպես լավ արդյունք է:

«Փյունիկը» շատ բարձրակարգ թիմ է, եթե խաղար Մոլդովայի առաջնությունում, բարձր տեղերի համար կպայքարեր:

Մեր թիմը լավագույնն է, պետք է լուրջ վերաբերվել և հաղթել»,- հետխաղյա ասուլիսում նշել է խորվաթ մասնագետը:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին Քիշնևի «Զիմբրու» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

«Շերիֆին» հաղթելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կնվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2), իսկ «Շերիֆը» նույն փուլում պարտություն էր կրել չեխական «Վիկտորիա Պլզենից» (1-2, 1-2):

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ