Logo

Լեհաստանի ազգային հավաքականում Շևչենկոյի օգնականները կարող են դառնալ անվանի ֆուտբոլիստներ

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:54 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Shevchenkoyi ognakannery

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի ղեկն ստանձնելու հիմնական թեկնածուներից է ուկրաինացի Անդրեյ Շևչենկոն, որի նշանակման դեպքում ազգային թիմի մարզչական շտաբում նրա օգնականները կլինեն այդ երկրի ընտրանու նախկին խաղացողներ՝ Եժի Դուդեկը և Լուկաշ Պիշչեկը՝ հաղորդում է Pilka Nozna-ն։

Լեհական «Գոչալկովիցե Զդրույ» ակումբում ելույթները շարունակող Պիշչեկը հաստատել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցելու լուրը։ «Շտաբում ընդգրկվելու դեպքում բոլորը կիմանան, թե ինչ կարգավիճակով եմ լինելու թիմում։ Հակառակ պարագայում թեման փակված կլինի»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային հավաքականում աշխատելու մեծ փորձ ունեցող 45-ամյա Շևչենկոն համաձայնել է գլխավորել Լեհաստանի ընտրանին։ Այդ երկրի ֆուտբոլային միությունը նրա հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի մանրամասները։ Նշվում է, որ Շևչենկոն տարեկան ստանալու է 2,5 մլն եվրո աշխատավարձ, որի մի մասը վճարելու է ԼՖՄ-ն, իսկ մնացածը՝ հովանավորները։

Մարտի 24-ին Լեհաստանի հավաքականն աշխարհի այս տարվա առաջնության անցումային մրցաշարի կիսաեզրափակչում ուժերն է չափելու Ռուսաստանի հավաքականի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա