Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, որը վարձավճարով ելույթ է ունենում Երևանի ԲԿՄԱ-ում, կարիերան կշարունակի Բուլղարիայում։ 21-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր, Vivaro Media հեռուստաընկերության մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը:
Շաղոյանը Հայաստանի հավաքականում անցկացրել է 6 խաղ:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 5 հանդիպման, խփել նույնքան գոլ ու կատարել 2 ասիստ:
Transfermarkt-ը Շաղոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 250000 եվրո:


