Logo

Շիկահեր կանայք, գաճաճ մարդիկ. Յամալի 18-ամյակի երեկույթը` հետաքննության պատճառ

20:59 / 14.07.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի կառավարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե արդյոք Լամին Յամալի ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ խախտվե՞լ է հաշմանդամության մասին օրենքը, հաղորդում է Cope-ը:

Տարբեր աղբյուրներ լուսանկարներ են տարածել՝ ցուցադրելով, որ Եվրոպայի չեմպիոնի 18-ամյակի երեկույթին մասնակցել են գաճաճության հիվանդություն ունեցող մարդիկ: Նշվում է, թե Յամալը նրանց բերել է՝ զվարճանալու համար: Եթե այդ ամենը հաստատվի, դա օրենքի կոպիտ խախտում է:

Ախոնդրոպլազիա և այլ կմախքային դիսպլազիաներ ունեցող մարդկանց ասոցիացիան պատրաստվում է Յամալի դեմ դատական հայց ներկայացնել:

Իսպանացի մոդել Կլաուդիա Կալվոն էլ նշել է, որ իրեն ևս հրավիրել էին Յամալի ծննդյան երեկույթին: Իսպանուհին ուշագրավ տեղեկություններ է հայտնել.

«Ինձ խնդրեցին մասնակցել Լամին Յամալի ծննդյան տարեդարձի երեկույթին։ Նրանք մեզ առաջարկեցին 10.000-20.000 եվրո՝ գնալու համար, բայց չգիտեմ, թե ինչ էին նրանք ակնկալում մեզնից։ Ցանկանում էին արարողությանը տեսնել շիկահեր կանանց՝ կրծքերի շատ հստակ չափսերով։ Մենք արարողությանը գնալիս չէինք կարող վերցնել մեր հեռախոսները»,- ասել է Կալվոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ