Logo

Շիմոն Մարցինյակ. «Մբապեն ինձ չի ասել կրկնակի հպման մասին»

11:12 / 14.03.2025Ֆուտբոլ
null

Լեհ մրցավար Շիմոն Մարցինյակը հայտարարել է, որ ինքն է VAR-ի սենյակում աշխատող օգնականին խնդրել, որ ստուգի Խուլիան Ալվարեսի 11-մետրանոցի դրվագը:

«Բոլոր լուրերը, թե Մբապեն է ինձ ասել կրկնակի հպման մասին, չեն համապատասխանում իրականությանը:

Անկեղծ ասած՝ իմ մրցավարական կարիերայում առաջին անգամ նման իրավիճակի բախվեցի, թեպետ ֆուտբոլիստները գիտեն կանոնները»,- 44-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ Խուլիան Ալվարեսը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում՝ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ, հարվածելիս երկու անգամ էր հպվել գնդակին, ինչի պատճառով մրցավար Շիմոն Մարցինյակը չէր արձանագրել գոլը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա