Ճապոնացի կիսապաշտպան Շինջի Կագավան բելգիական «Սենթ-Թրյուդենից» տեղափոխվել է «Սերեսո Օսակա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա ֆուտբոլիստի և ճապոնական ակումբի միջև կնքված պայմանագրի մանրամասները դեռև հայտնի չեն: Կագավան «Սերեսո Օսակայում» խաղացել է նաև 2006-2010 թվականներին:
Ճապոնացի նաև ելույթ է ունեցել Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», թուրքական «Բեշիկթաշում» և այլ ակումբներում:
Դորտմունդյան ակումբի կազմում Կագավան երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն (2010/2011, 2011/2012թթ․), իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 2012/2013 մրցաշրջանում հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան:
2022 թվականին «Սերեսո Օսական» 5-րդ տեղն է զբաղեցրել է Ճապոնիայի առաջնությունում: Նոր մրցաշրջանը կմեկնարկի փետրվարի 17-ին:


