Logo

«Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

11:54 / 22.08.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:

Շնորհակալություն Էդգար Թորոսյանին համատեղ աշխատանքի, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար: Մաղթում ենք հաջողություն մարզչական հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի հայտարարությունում։

Հեռանալուց առաջ Էդգար Թորոսյանը հանդիպել է «Շիրակի» ֆուտբոլիստներին ու ակումբի անձնակազմին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն ու հաղթանակներ: 

39-ամյա մասնագետը 2020 թվականի ապրիլից էր գլխավորում «Շիրակը», որի հետ նախորդ մրցաշրջանում հասել էր Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Թորոսյանը գլխավորել է նաև Երևանի «Արարատը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ