Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Գյումրիի «Շիրակը» հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց թուրքական Բելեկում:
Էդգար Թորոսյանի գլխավորած թիմը 1-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ակրոնին»: Գյումրիի թիմի գոլը խփել է փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ։
Սա «Շիրակի» չորրորդ անընդմեջ պարտությունն էր մարզական հավաքի ընթացքում:
Ընկերական հանդիպում
«Շիրակ» (Հայաստան) - «Ակրոն» (Ռուսաստան)՝ 1-2
Սիսե, 81 - Կարիմ Գիրաև, 28 (11մ), Անտոն Կիլին, 36


