Logo

«Շիրակի» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին (ֆոտոշարք)

15:20 / 31.01.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Գյումրիի «Շիրակի» տնային մարզադաշտի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Լավ լուր՝ մեր ու ձեր ստադիոնից: Վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Ավելի լավ պայմաններ՝ մեր ֆուտբոլիստների համար»,- գրել է «Շիրակի» մամուլի ծառայությունը:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո Գյումրին ներկայացնող ակումբը 21 միավորով 8-րդ տեղում է:

Լուսանկարները՝ «Շիրակի» ֆեյսբուքյան էջի 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ