Logo

«Շիրակը» բողոք է ներկայացրել մրցավարության թեմայով, իսկ «Ստալի» արդյունքը զարմացնում է. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.09.2017Հայկական ֆուտբոլ
21552036 1688261874580448 7569771778647691936 o - «Շիրակը» բողոք է ներկայացրել մրցավարության թեմայով, իսկ «Ստալի» արդյունքը զարմացնում է. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 19-ի իրադարձությունների քրոնիկոնը:

«Շիրակը» պաշտոնական բողոք է ներկայացրել ՀՖՖ՝ կապված «Ալաշկերտի» հետ հանդիպման (0-1) տևողության հետ: Մասնավորապես, խնդիրն այն է, որ 2-րդ խաղակեսում տեղի ունեցած դադարների հետ կապված (գոլի տոնում, դադար փոփոխությունների համար, ջրադադար, հեռացում եւ վիճաբանություն), որն, ընդհանուր առմամբ, կազմել է ավելի քան 9 րոպե, գլխավոր մրցավարը խաղակեսի վերջում փոխհատուցել է ընդամենը 3 րոպե:

«Շիրակ ՖԱ»-ի հաղորդած պաշտոնական մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ Գյումրին ներկայացնող ակումբն այսուհետ ունենալու է նաև տղամարդկանց տարբեր տարիքային բասկետբոլային թիմեր: Մանրամասների մասին հաղորդվելու է ավելի ուշ:

Football-observatory.com-ը հետազոտություն է անցկացրել եվրոպական 31 ասոցիացիաների բարձրագույն դիվիզիոնների 466 ակումբների շրջանում՝ պարզելու ամենաերիտասարդ կազմ ունեցող թիմը: Հաշվի են առնվել թիմերի մեկնարկային կազմերն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային խաղերում:

1-ին տեղում է հայտնվել ուկրաինական «Ստալը» (կազմի միջին տարիքը՝ 21,7 տարեկան): Ակումբի նախագահը Վարդան Իսրայելյանն է, թիմի գլխավոր մարզիչը՝ Եղիշե Մելիքյանը, ավագը՝ Էդգար Մալաքյանը, ում թիմակիցներն են Գոռ Մալաքյանը և Արթուր Դանիելյանը: «Ստալն» առաջնության 9-րդ տուրից հետո վաստակել է 6 միավոր և ընթանում է նախավերջին՝ 11-րդ տեղում:

FZQw6MC76Qo - «Շիրակը» բողոք է ներկայացրել մրցավարության թեմայով, իսկ «Ստալի» արդյունքը զարմացնում է. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Ամերիկյան ՄԼՍ-ի Մ-18 առաջնություն, Արևմտյան գոտի, 2-րդ տուր. «Ռեալ Սոլթ Լեյք» Մ-18 9-0 «Նոմադս» Մ-18. Դիրան Բեբեկյանը փոխարինման է մտել 68-րդ րոպեին և դարձել իր թիմի 9-րդ գոլի հեղինակը: «Ռեալ Սոլթ Լեյք» Մ-18-ն ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը գլխավոր թիմի հետ մեկնել է Կուրսկ՝ գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ավանգարդի» հետ հանդիպման համար: Մրցավեճը կայանալու է սեպտեմբերի 20-ին:

Հոլանդիայի գավաթ, 1/32 եզրափակիչ. «Ռեյնսբուրգսե Բոյս» 0-2 «Հերակլես». «Ռեյնսբուրգսե Բոյսից» Մասիս Բակերջյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ «Հերակլեսից» Գոռ Աղբալյանը չի հայտնվել հայտացուցակում: «Հերակլեսը» պայքարը կշարունակի 1/16 եզրափակչում:

Իրանի Բարձրագույն խումբ, 6-րդ տուր. «Նաֆտ» 0-0 «Գոստարեշ». Անդրանիկ Թեյմուրյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Գոստարեշն» ընթանում է 15-րդ հորիզոնականում:

Մոնղոլիայի Բարձրագույն խումբ, 16-րդ տուր. «Խորոմխոն» 1-2 «Դերեն». Դավիթ Ղանդիլյանն իր հաշվին գրանցել է հաղթական գոլը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Դերենը» եզրափակում է լավագույն հնգյակը:

Արգենտինայի 3-րդ դիվիզիոն, 4-րդ տուր. «Դեպորտիվո Արմենիո» 2-1 «Սպորտիվո Բարակաս». «Դեպորտիվո Արմենիոն» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Էստոնիայի գավաթ, 1/8 եզրափակիչ. «Լանեմա Հապսալու» 1-7 «Ինֆոնետ Տալին». Ալեքսանդր Թումասյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ Սերգեյ Թումասյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Վերջինս նաև դարձել է գոլի հեղինակ՝ իր հաշվին գրանցելով թիմի 5-րդ գնդակը:

Բելգիայի գավաթ, 1/16 եզրափակիչ. «Ռոյալ Անտվերպեն» 2-0 «Լյերս». Իվան Յագանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 75-րդ րոպեին: «Լյերսը» դուրս է մնացել գավաթի խաղարկությունից:

Իվան Յագանն - «Շիրակը» բողոք է ներկայացրել մրցավարության թեմայով, իսկ «Ստալի» արդյունքը զարմացնում է. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Ուզբեկստանի Բարձրագույն խումբ, 21-րդ տուր. «Սոգդիանա» 1-1 «Կիզիլկում». Արթուր Գևորգյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Կիզիլկումը» զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կայանալու է Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Փյունիկ»«Բանանց» հանդիպումը: Խաղի վերաբերյալ բոլոր մանրամասներն՝ այստեղ:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ