Logo

«Շիրակը» նորեկ ունի

23:13 / 08.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գյումրիի «Շիրակը» հայտարարել է կիսապաշտպան Վարդան Թովմասյանի տրանսֆերի մասին:

20-ամյա ֆուտբոլիստը Երևանի ԲԿՄԱ-ից է տեղափոխվել մարզային ակումբ:

«Շատ ուրախ եմ միանալ այս ակումբին և դառնալ այս մեծ ընտանիքի անդամ։ Սա իմ կարիերայի կարևորագույն փուլերից մեկն է, պատրաստ եմ ամեն օր աշխատել, որպեսզի ապացուցեմ՝ արժանի եմ այս մարզաշապիկին։ Գյումրին պարզապես քաղաք չէ, «Շիրակն» էլ պարզապես ակումբ չէ. սա մարտիկների տուն է։ Այստեղ կռվում են մինչև վերջին վայրկյանը, և այդ ոգին ինձ շատ հարազատ է։ Այստեղ եմ, որպեսզի դաշտում թողնեմ ամբողջ սիրտս, ամբողջ ուժս և ցույց տամ, որ այս թիմը պատրաստ է ցանկացած մարտի։ Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ առաջին անգամ կմտնեմ դաշտ այս մարզաշապիկով և կպայքարեմ հանուն քաղաքի, մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի պատվի»,- ասել է Թովմասյանը տեղափոխությունից հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ