Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինիարը, ըստ ամենայնի, կարիերան կշարունակի ՊՍԺ-ում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սլովակիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը պայմանագիր է համաձայնեցրել փարիզյան գրանդի հետ:
Ներկայումս որոշվում է՝ երբ կկայանա նրա տեղափոխությունը՝ ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակո՞ւմ, թե՞ ձմռանը՝ իտալական թիմի հետ գործարքի արդյունքում:
ՊՍԺ-ն «Ինտերին» առաջարկել է 10 միլիոն եվրո փոխհատուցում, սակայն իտալական ակումբը պահանջում է կրկնակին:
Ընթացիկ մրցաշրջանում Շկրինիարը միլանյան գրանդի կազմում անցկացրած 27 խաղում կատարել է 1 ասիստ:


