Երևանի «Փյունիկի» ֆան ակումբը Գյումրիի «Շիրակի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղից առաջ հրաժեշտ է տվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Եղիշե Մելիքյանին:
«Սեկտոր 18» ֆան ակումբի անդամները պարզել են պաստառ, որի վրա գրված է` «շնորհակալություն, մարզիչ»: Երկրպագուները նաև Մելիքյանի պատկերով պաստառ են պարզել: Մելիքյանը Գյումրիի քաղաքային ստադիոնում հետևում է հանդիպմանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մելիքյանը հեռացել էր «Փյունիկից» և նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Նա Հայաստանի 16-ակի չեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փյունիկը» կգլխավորի Արտակ Օսեյանը:
«Շիրակ» - «Փյունիկ» խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է:


