Աշխարհի 7-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը դուրս է եկել Շտուտգարտի ATP-250 կարգի մրցաշարի եզրափակիչ։
Ամերիկացի թենիսիստը Գերմանիայում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում 6-4, 7-6 (7-5) հաշվով հաղթել է Ֆելիքս Օժե-Ալյասիմին (Կանադա, 29-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 30 րոպե։
Եզրափակիչում Ֆրիցը կմրցի Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, երրորդ ռակետ) - Բեն Շելթոն (ԱՄՆ, 12-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։