Logo

«Շտուտգարտի» 23-ամյա տաղանդը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

04:40 / 10.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանական «Շտուտգարտի» 23-ամյա կիսապաշտպան Էնզո Միյոն տեղափոխվել է «Ալ Ահլի», հայտնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:

2024 թվականին Ֆրանսիայի ազգային հավաքականում նորամուտը նշած ֆուտբոլիստը սաուդյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Տրանսֆերի համար վճարվել է 28 միլիոն եվրո:

«Ալ Ահլին» հետաքրքիր կերպով է ներկայացրել թիմի նորեկին. տրանսֆերի հաստատման վերաբերյալ տեսանյութի սկզբում կան կադրեր, որտեղ չեղարկվում է Միյոյի թռիչքը դեպի Մադրիդ: Ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր «Աթլետիկոն»: Այդպիսով՝ սաուդյան ակումբը կարծես պարծեցել է այն փաստով, որ տրանսֆերային պայքարում հաղթել է մադրիդյան գրանդին: 

Էնզո Միյոն «Մոնակոյի» սան է, գերմանական ակումբում էր 2021 թվականից: 2024/25 մրցաշրջանում նա «Շտուտգարտի» կազմում 43 խաղում խփել է 12 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ