Logo

«Շտուտգարտի» երկրպագուները խաղի ժամանակ վիրավորել են ՊՍԺ-ի նախագահին

13:25 / 30.01.2025Ֆուտբոլ
null

Գերմանական «Շտուտգարտի» երկրպագուները ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին տուրի խաղում վիրավորական պաստառներ են պարզել, որոնք ուղղված են եղել փարիզյան գրանդի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիին:

Պաստառների վրա արաբերեն գրված է եղել. «Մենք շարունակում ենք շարժվել ֆուտբոլի ճանապարհով, որտեղ դուք տեղ չունեք:

Ընդմիջումից հետո տրիբունաներում ևս մեկ պաստառ է հայտնվել. «Ատում ենք քո ֆուտբոլային դիկտատուրան»:

«Շտուտգարտը» Լիգայի փուլի վերջին տուրի խաղում 1-4 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին և դուրս էր մնացել հետագա պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ