Logo

«Շտուտգարտը» խոշոր հաշվով հաղթեց և կրկին հավասարվեց «Բավարիային»

23:15 / 13.04.2024Ֆուտբոլ
null

«Շտուտգարտը» Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրում ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և հաղթեց 3-0 հաշվով:

«Շտուտգարտը» կրկին հավասարվեց երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային», երկու թիմերն էլ վաստակել են 63-ական միավոր: Առաջատար «Բայերն» ունի 13 միավոր ավելի, Լևերկուզենի թիմն ապրիլի 14-ին Բրեմենի «Վերդերին» հաղթելու պարագայում վաղաժամ կհռչակվի Գերմանիայի չեմպիոն:

«Այնտրախտը» 42 միավորով 6-րդն է, 14 միավոր է զիջում 4-5-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Դորտմունդի «Բորուսիային»:

Գերմանիայի Բունդեսլիգա, 29-րդ տուր

«Շտուտգարտ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3-0

Սերու Գուրասի, 11, Դենիզ Ունդավ, 17, Ջեմյե Լեուելինգ, 37, 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ