Logo

Շվարցման. «Ես տաղանդավոր չէի, բայց այդ բացը լրացրել եմ աշխատասիրության շնորհիվ»

16:27 / 12.02.2025Թենիս
null

Աշխարհի նախկին 8-րդ ռակետ Դիեգո Շվարցմանը կարիերայի վերջին մրցաշարից առաջ խոսել է անցած ճանապարհի մասին:

«Մարդիկ միշտ նշում էին, որ ցածրահասակ եմ և չեմ լինի վարկանիշային աղյուսակի առաջին տեղերում: Չեմ ստի, իսկապես շատ դժվար էր: Ստիպված էի շատ աշխատել, որպեսզի մրցակիցներս չզգան իմ թուլությունը: Հաջողության կեսից ավելին կախված է նրանից, թե ինչ ես անում կորտից դուրս:

Ինձ դուր է գալիս, երբ ասում են, որ ոչ միայն մարտիկ եմ եղել, այլ նաև լավ թենիսիստ: Միայն մարտիկ լինելով չես կարող հաջողել: Պետք է լավ թենիս խաղալ, գրոհել, մատուցել և արագ տեղաշարժվել: Ես տաղանդ չեմ ունեցել, բայց ամեն ինչին հասել եմ ինքնուրույն»,- արգենտինացու խոսքը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:

32-ամյա թենիսիստը կարիերան ավարտելու է Բուենոս Այրեսի մրցաշարից հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ