Logo

«Շոկի մեջ ենք և ուզում ենք պատասխաններ լսել»․ Աչերբիին մտահոգում է կայացված որոշումը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.04.2020ՍՊՈՐՏ
SS Lazio v US Cremonese Coppa Italia e0e944e0f1315cbbf6049994d4957072 - «Շոկի մեջ ենք և ուզում ենք պատասխաններ լսել»․ Աչերբիին մտահոգում է կայացված որոշումը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:51

-

-

«Լացիոյի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ֆուտբոլիստներին թույլ չի տրվում մարզումներ անցկացնել մարզաբազաներում:

«Դժվար է հասկանալ այն որոշումը, որ մայիսի 4-ից կարող ենք մարզվել անհատապես, բայց՝ ոչ մեր ակումբների մարզաբազաներում: Ստիպված կլինենք վազել այգիներում, այնտեղ, որտեղ կլինեն շատ մարդիկ: Դա անվտանգության ավելի ցածր մակարդակ է, քան կլիներ մարզաբազայում, որտեղ շատ ավելի հեշտ է սահմանված տարածությունը պահելը: Մենք շոկի մեջ ենք և ցանկանում ենք պատասխաններ լսել:

Ֆորմելոյում կան 6 խաղադաշտեր և շատ հանդերձարաններ: Նույնը վերաբերում է նաև այլ ակումբների մարզաբազաներին: Կարող էինք անհատապես մարզվել՝ նույնիսկ չտեսնելով թիմակիցներին: Ինձ համար դժվար է այդ որոշումը հասկանալը, ինչպես և այլ ակումբների շատ ֆուտբոլիստների, որոնց հետ զրուցել ենք»,- Աչերբիի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ա սերիայի ընթացիկ առաջնության վերսկսման վերջնաժամկետը հունիսի 14-ն է:

«Լացիոյի» նախագահ. «Պատրաստ ենք «ոսկե հանդիպում» անցկացնել «Յուվենտուսի» հետ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ