Logo

Շոտլանդացի երկրպագուն 1600 կմ ոտքով հաղթահարելուց հետո հասել է Մյունխեն

00:31 / 14.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Շոտլանդիայի ազգային հավաքականի երկրպագու Քրեյգ Ֆերգյուսոնը Գլազգոյից ոտքով հասել է Գերմանիայի Մյունխեն քաղաք:

Նրան Մյունխենում դիմավորել են ծափահարություններով: Երկրպագուն ոտքով 1600 կմ ճանապարհ է անցել: Նա 42 օր է ծախսել Գերմանիա հասնելու և ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման խաղը դիտելու համար:

Հիշեցնենք, որ Գերմանիա - Շոտլանդիա Եվրո-2024-ի բացման հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ