Շոտլանդիայի հավաքականի պաշտպան Ռայան Պորտեուսը որակազրկվել է 2 խաղով, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել Գերմանիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի բացման խաղում: Պորտեուսն առաջին խաղակեսի վերջում սեփական տուգանայինում խախտել էր կանոնները Բունդեսթիմի ավագ Իլկայ Գյունդողանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Բունդեսթիմը Շոտլադիայի հավաքականին հաղթել էր 5-1 հաշվով: Երկրորդ տուրում շոտլանդացիները կմրցեն Շվեյցարիայի հետ: