Logo

«Շուտով նա կդառան առաջին ռակետ». Ո՞ւմ է Ջոկովիչը համարում աշխարհի լավագույն թենիսիստ

16:59 / 09.04.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կարծում է՝ շուտով իտալացի թենիսիստ Ջանիկ Սիները կշրջանցի իրեն և կդառնա լավագույնը:

«Մի քանի շաբաթ անց Սիները կդառնա աշխարհի առաջին ռակետ: Ես վարկանիշային աղյուսակում կոնկրետ նպատակներ չեմ հետապնդում, չեմ ծրագրում շատ մրցաշարերի մասնակցել, որ միավորներ վաստակեմ վարկանիշի համար: Ինձ համար գլխավորն առաջիկա «Մեծ սաղավարտերում» և Օլիմպիական խաղերում իմ առավելագույնին հասնելն է:

Անկասկած, Սիները հիմա աշխարհի լավագույն թենիսիստն է, ընդ որում՝ մեծ առավելությամբ: 2024-ին նա ընդամենը 1 խաղ է պարտվել և անչափ ավելացրել է խաղային բոլոր գործոններում: Նախկինում էլ նա բարձրակարգ թենիս էր ցուցադրում, բայց վերջին կես տարում սկսել է ավելի դիպուկ հարվածել, ինքն իր համար տարածություն գտնել և քիչ սխալվել: Յանիկը սկսել է հաղթել և չի դադարում դա անել»,- սերբ թենիսիստի խոսքն է մեջբերում repubblica.it-ը:

Հիշեցնենք, որ հունվարին Մելբուրնում կայացած «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Յանիկ Սիները հաղթել էր ռուս Դանիլ Մեդվեդևին: Դա նրա առաջին տիտղոսն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Օրեր առաջ 22-ամյա իտալացին դարձել էր նաև Մայամիի «Մասթերսի» հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ