Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսիի մասին:
«Ինչպե՞ս կարող եմ խաղալ Մեսիի դեմ: Նա այնպիսի խաղացող է, որ բոլորը գիտեն, թե ինչի է ընդունակ։ Մենք հուսով ենք, որ եթե եզրափակիչում հանդիպենք Արգենտինային, Մեսին խաղադաշտ դուրս չի գա, կամ փայլուն խաղ չի ցուցադրի (ծիծաղում է)»,- Սիլվայի խոսքը մեջբերում է Ole-ն:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 9-ին քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդների հետ, իսկ հաջորդ օրը պորտուգալացիները կհանդիպեն Մարոկկոյին: Կատարում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:


