Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմոնեն ցանկանում է իր թիմում տեսնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է լրագրող Գիլյեմ Բալագեն։
Միաժամանակ, Ռոնալդուն ևս հետաքրքրված է «Ատլետիկո» տեղափոխվելու տարբերակով։ Մադրիդյան ակումբը Սիմեոնեին գոհացնելու համար պատրաստ է իրականացնել պորտուգալացու տրանսֆերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել «Ատլետիկոյի» բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյային:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 2009-2018 թվականներին պաշտպանել էր Մադրիդի «Ռեալի» գույները, պորտուգալացին «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուն է:
Նևիլ. «Եթե Ռոնալդուն հեռանա, «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանը կավարտի վերջին տեղում»